Հանրապետական
Մանկավարժահոգեբանական
Կենտրոն

Republican Pedagogical-Psychological Center

Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից վերջին՝ տասներկուերորդ վեբինարը:

Թեմա՝ «ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅԼ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ»

Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Ելենա Շպյոնյակ

Այս վեբինարի ընթացքում մասնակիցներին ընդհանուր տեղեկություն կտրամադրվի զարգացման բաղադրիչների փոխկապակցվածության, մասնավորապես, այնպիսի ոլորտների վրա շարժողական ֆունկցիայի ունեցած ազդեցության վերաբերյալ, ինչպիսիք են ճանաչողությունը, զգայական գործառույթը և հաղորդակցումը: Բանախոսը կանդրադառնա ոչ տիպային զարգացման հատկություններին, վաղ միջամտության համալիր մոտեցման ուղենիշներին, ինչպես նաև նյարդային զարգացման ուշացումների դեպքերին և դրանք հաղթահարելու մոտեցումներին։

Վեբինարը տեղի կունենա 2024թ․ ապրիլի 23-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ ապրիլի 21-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝

🔗 https://forms.gle/FwwiNwNkMJbiAufu7

Գրանցումների քանակը՝ սահմանափակ։

Վեբինարին մասնակցությունն անվճար է։

Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «միասին» թատերախումբը դերասանների կազմը համալրելու նպատակով հայտարարում է երեխաների ընդունելություն։

Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր՝

  • ✦ սիրում են թատրոնը,
  • ✦ ցանկանում են բացահայտել իրենց մեջ նոր շնորհներ,
  • ✦ հաղթահարել հանրությանը ներկայանալու վախերն ու դժվարությունները,
  • ✦ շփվել և համագործակցել տարեկիցների հետ,   ➤➤➤ 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

‼️Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել`

ℹ️ Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները հասանելի են հետևյալ հղումով` https://bit.ly/3PGmoNY

ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվել և համակարգվել են մի շարք գործընթացներ։

Այս օրերին ՀՄԿ-ն ակտիվ կապի մեջ է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, դպրոցների տնօրենների, մանկավարժական ու հոգեբանական ծառայություններ իրականացնող տարբեր գործընկերների հետ՝ իրականացվող աշխատանքները թիրախային և արդյունավետ կազմակերպելու նպատակով։   ➤➤➤ 

ՀՄԿ | ՀԱՍԱՆԵԼԻ, ՄԱՏՉԵԼԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։

Կենտրոնի կողմից իրականացվում են վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մեթոդական ուղեցույցների, նյութերի և ձեռնարկների բովանդակային մշակումներ, որոնք միտված են ներառական կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և նրանում ներգրավված անձանց մասնագիտական որակների բարելավմանն ու կատարելագործմանը: ➤➤➤

Համագործակցություն

Skip to content