
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարները շարունակվում են․Հաջորդ վեբինարի թեման է՝ «ՏՐԱՆՍԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Յասմինկա Գագուլա
Այս վեբինարը կներկայացնի ֆիզիոթերապևտի փորձը, ով իր ամենօրյա աշխատանքի ընթացքում այլ մասնագետների հետ փնտրում և գտնում է երեխայի զարգացման առաջընթացին հասնելու ռազմավարություններ՝ շեշտադրելով համալիր, ամբողջական մոտեցման կարևորությունը։
Տրանսդիսցիպլինար մոտեցումը կօգնի մասնագետներին կայանալ որպես փորձագետ՝ հասկանալու երեխայի կարիքները համատեղ գիտելիքների և նվիրվածության շնորհիվ՝ հաշվի առնելով զարգացման բոլոր բաղադրիչները: Երեխաների հետ աշխատանքում ներգրավված փորձագետների փոխադարձ կապը և համագործակցությունը կնպաստեն նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Վեբինարը նախատեսված է զարգացման դժվարություններ ունեցող կամ ռիսկային խմբում գտնվող երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետների, ինչպես նաև ծնողների համար։
Վեբինարը տեղի կունենա 2026թ․ փետրվարի 6-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ փետրվարի 5-ը ժամը՝ 17։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/1X5aSTR3pozGWuSF7
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
ՀՄԿ հրատարակությունների շնորհանդես 2025
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՄԿ-ի կողմից նախորդ տարվա ընթացքում մշակված հրատարակությունների շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Կրթության տեսչական մարմնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՄԿ-ի գործընկեր տարբեր կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ այն հայեցակարգային հարցերին, որոնք պետք է բխեն երեխայի լավագույն շահից՝ այդ համատեքստում դիտարկելով մանկավարժական և ծնողական համայնքների հետ աշխատելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց ներառող միջավայրի ապահովման անհրաժեշտությունը կրթական հաստատություններում՝ շեշտելով խնդիրները ճիշտ հասցեագրելու, քայլերը ճիշտ տրամաբանության մեջ ձևակերպելու կարևորությունը։ Նախարարը կարևորեց նաև շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը շահառուների հետ, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով տեղեկատվության հավաքագրումը, որն ուղղված է կրթության ոլորտի արդիական խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման մեխանիզմների լավարկմանը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ՀՄԿ-ի կողմից մշակված ձեռնարկները՝ խմբավորելով դրանք երեք հիմնական ենթաբաժիններում․ ➤➤➤
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
համագործակցությամբ ըստ իրավիճակի և անհրաժեշտության ձեռնարկում է միջոցառումներ՝ ուսումնական հաստատություններում բռնության (այդ թվում՝ բուլինգի) դեպքերին արձագանքելու և դրանց կանխարգելման աշխատանքներին համապատասխան ընթացք տալու համար։
Բռնության (բուլինգի) դեպքերի վերաբերյալ ահազանգերի աճով պայմանավորված՝ հարկ ենք համարում նշել, որ մեր արձագանքը արձանագրված դեպքերին իրականացվում է հնարավորինս արագ և հասցեական։
ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թեժ գիծը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9։00-18։00, ընդմիջում՝ 13։00-14։00։
ՀՄԿ | ՀԱՍԱՆԵԼԻ, ՄԱՏՉԵԼԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։
Կենտրոնի կողմից իրականացվում են վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մեթոդական ուղեցույցների, նյութերի և ձեռնարկների բովանդակային մշակումներ, որոնք միտված են ներառական կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և նրանում ներգրավված անձանց մասնագիտական որակների բարելավմանն ու կատարելագործմանը: ➤➤➤
«ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողով 2025
2025թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողովը, որը կազմակերպել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ ➤➤➤
Համագործակցություն











































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































